16:18  ,  15 օգոստոսի, 2014

Դենիս Թումասյան. Խաղադաշտ կվերադառնամ 10 օրից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նորեկ «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը, ով վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ապաքինման ժամկետների մասին։  

«Խաղի ժամանակ հարված ստացա։ Կպահանջվի 1.5 շաբաթ ապաքինվելու համար։ Վնասվածքը լուրջ չէ։ Բժիշկների խոսքով՝ 10 օրից կկարողանամ խաղալ։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է 29-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Թումասյանը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը, որն ավարտվել է «Դինամոյի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս