22:39  ,  13 օգոստոսի, 2014

«Բորուսիան» ստացավ Գերմանիայի սուպերգավաթը (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 13-ին 6-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի Սուպերգավաթը՝ 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։

«Սիգնալ Իդինա Պարկ» ստադիոնում կայացած խաղում գոլի հեղինակ է դարձել դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Յուրգեն Կլոպի թիմի երկրորդ գոլն է խփել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում