23:18  ,  12 օգոստոսի, 2014

Microsoft-ի նախկին տնօրենը գնեց «Կլիպերսը»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիպերս» ակումբն ունի նոր սեփականատեր, տեղեկացնում է լիգայի կայքը:

«Կլիպերսի» բաժնետոմսերը գնել է Microsoft-ի նախկին տնօրեն Ստիվ Բալմերը: Գործարքը գնահատվում է 2 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ «Կլիպերսի» նախկին սեփականատեր Դոնալդ Ստերլինգը ցմահ որակազրկվել էր ռասիզմի դրսեւորման համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում