19:11  ,  12 օգոստոսի, 2014

Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

«Ֆերարիի» ավտոարշավորդներ Ֆերնանդո Ալոնսոն ու Կիմի Ռայկոնենը, ինչպես նաեւ «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկներ են: Նրանց տարեկան աշխատավարձը կազմում է 22-ական միլիոն եվրո, հաղորդում է Business Book GP-ն:

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 20 միլիոն եվրո աշխատավարձով չորրորդն է, իսկ Ջենսոն Բատոնը «Մաքլարենից» եզրափակում է հնգյակը՝ 16 միլիոն եվրո:

Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») – տարեկան 22 միլիոն եվրո
2. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») - 22
3. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 22
4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 20
5. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») - 16
6. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 12
7. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») - 4
8. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») - 4
9. Ռոմեն Գրոժան («Լոթուս») - 3
10. Պաստոր Մալդոնադո («Լոթուս») - 3 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում