16:56  ,  12 օգոստոսի, 2014

Շենոն Բրիգսը պատրաստվում է խանգարել Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը

Ամերիկացի Շենոն Բրիգսը մտադիր է խանգարել պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլիչկոյի եւ ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերիի հարսանեկան արարողությունը կկայանա օգոստոսի 24-ին Կիեւում։

«Ինձ համար միեւնույնն է, թե որտեղ տեղի կունենա հարսանիքը։ Կլինեմ այնտեղ, որ Վլադիմիրը չկարողանա փախչել ինձանից եւ թաքնվել թիկնապահների հետեւում»,- Բրիգսի խոսքը մեջբերում է Klitschko-brothers.com-ը։

Հիշեցնենք, որ Բրիգսը չի դադարում ուկրաինացուն սադրելու փորձերը։ Մինչ այդ, ամերիկացին խանգարել էր Կլիչկոյի մարզումը, իսկ այնուհետեւ նաեւ միջամտել աշխարհի չեմպիոնի ընթրիքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում