21:27  ,  4 օգոստոսի, 2014

Վլադիմիր Կլիչկոն թիկնապահ է վարձել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն թիկնապահ է վարձել, հաղորդում է Gorodok boxing-ը։

Ուկրաինացին նման որոշում է կայացրել աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսի ոտնձգությունների պատճառով։ Ամերիկացին օրեր առաջ փորձել էր խանգարել Կլիչկոյի մարզումը, այնուհետեւ միջամտել նրա ընթրիքին։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ կոնֆլիկտից հետո Բրիգսը հայտնվել է հիվանդանոցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում