11:58  ,  2 օգոստոսի, 2014

«Բարսելոնայի» ամենաթանկ տրանսֆերների տասնյակը

Տեսանյութում ներկայացվում է կատալոնական «Բարսելոնայի» ամենաթանկ տրանսֆերների տասնյակը։

Առաջին տեղում է կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ում տրանսֆերի համար Իսպանիայի փոխչեմպիոնը վճարել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ։ Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 40 + Սամուել Էտո՝Օ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 48.6։

«Բարսելոնայի» ամենաթանկ տրանսֆերների տասնյակ

1. Լուիս Սուարես՝ 75 միլիոն ֆունտ ստերլինգ («Լիվերպուլից»)

2. Զլատան Իբրահիմովիչ՝ 40 + Սամուել Էտո՝Օ («Ինտերից»)

3. Նեյմար՝ 48.6 («Սանթոսից»)

4. Սեսկ Ֆաբրեգաս՝ 35 («Արսենալից»)

5. Դավիդ Վիլյա՝ 34.2 («Վալենսիայից»)

6. Մարկո Օվերմարս՝ 25 («Արսենալից»)

7. Դանիել Ալվեշ՝ 23.5 («Սեւիլիայից»)

8. Ալեքսիս Սանչես՝ 23 («Ուդինեզեից»)

9. Դմիտրի Չիգրինսկի՝ 22.5 («Շախտյորից»)

10. Ռոնալդինյո՝ 21 (ՊՍԺ-ից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում