11:34  ,  2 օգոստոսի, 2014

«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ». Արքայական ակումբի մեկնարկային կազմը

ԱՄՆ-ում հավաք անցկացնող Մադրիդի «Ռեալը» International Champions Cup ընկերական մրցաշարի երրորդ տուրում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հայտնի է  Արքայական ակումբի մեկնարկային կազմը, փոխանցում է մադրիդցիների թվիթերյան էջը։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ալվարո Արբելոա, Նաչո, Ասյեր Իլյարամենդի, Խաբի Ալոնսո, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Իսկո։

«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Երեւանի ժամանակով 00։05-ին։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբին այս խաղում չի օգնի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում