10:39  ,  2 օգոստոսի, 2014

«Ռեալը» 10 օրում վաճառել է Խամես Ռոդրիգեսի 502 հազար մարզաշապիկ

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական խանութներում 10 օրվա ընթացքում վաճառվել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի 502 հազար մարզաշապիկ, փոխանցում է Marca-ն։

Դա ռեկորդային ցուցանիշ է։ Արքայական ակումբը 2013 թվականին վաճառել է 1.45 միլիոն մարզաշապիկ, որից մեկ միլիոնը պատկանում էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

23-ամյա Ռոդրիգեսի մարզաշապիկի գինը 101 եվրո է։ Այսպիսով, «Ռեալը» 10 օրում կոլումբացու մարզաշապիկների վաճառքից ստացել է 50 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նրա տրանսֆերի համար մադրիդցիները «Մոնակոյին» վճարել են 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում