10:14  ,  2 օգոստոսի, 2014

Այսօր Յուրա Մովսիսյանի ծննդյան 27-րդ տարեդարձն է

Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 27-րդ տարեդարձը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հարձակվողին, փոխանցում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մովսիսյանը 1999-ին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 12 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Յուրայի ֆուտբոլային կարիերան սկսել է 2006-ին ամերիկյան «Կանզաս Սիթիում»։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյկ», որի հետ դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն։

2009-ին հարձակվողը տեղափոխվեց դանիական «Ռաներս», որի կազմում անցկացրեց երկու մրցաշրջան, այնուհետեւ կարիերան շարունակեց ռուսական «Կրասնոդարում»։

2013 թվականից Մովսիսյանը հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում», որի կազմում անցկացրած 35 խաղում խփել է 20 գնդակ։

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից։ Նա մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում