09:53  ,  2 օգոստոսի, 2014

Յան Նեպոմնյաշչի. Օլիմպիադայի ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է

Ինձ համար սա երկրորդ շախմատային Օլիմպիադան է։ Մինչ այդ հանդես եմ եկել 2010 թվականին Խանտի Մանսիյսկում, ասել է Ռուսաստանի հավաքականի անդամ Յան Նեպոմնյաշչին։ 24-ամյա գրոսմայստերը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը Նորվեգիայի Տրոմսո քաղաքում անցկացվող 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի գլխավոր ֆավորիտն է։

«Այդ ժամանակ վատ հանդես չեկանք, զբաղեցրինք 6-րդ տեղը։ Անցած տարի դարձանք աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, իհարկե, այստեղ նույնպես ցանկանում ենք հասնել առավելագույն արդյունքի։ Մեր թիմը մրցումների վարկանիշային առաջատարն է։ Եթե նայենք նրա կազմին, կարելի է հասկանալ, որ Ռուսաստանի հավաքականը չի կարող չլինել ֆավորիտ։ Սակայն ֆավորիտի կարգավիճակի եւ ոսկե մեդալների միջեւ ընկած է լարված աշխատանքը»,- ռուս գրոսմայստերի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

Հիշեցնենք, որ Օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 2-ից 14-ը։ Հայաստանի հավաքականը վարկանիշով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով