09:28  ,  2 օգոստոսի, 2014

Սամուել Էտո՝Օ-ն կտեղափոխվի «Ռոմա»

Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ն կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», հաղորդում է O Jogo-ն։

33-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Իտալիա, որտեղ քննարկում է գործարքի վերջին մանրամասները։ Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվողի տարեկան աշխատավարձն իտալական ակումբում կկազմի մոտ չորս միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ամռանն Էտո՝Օ-ն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ Լոնդոնի «Չելսիից»։ Նրա ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ Ստամբուլի «Գալաթասարայը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում