01:00  ,  2 օգոստոսի, 2014

Ռոնալդուն չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ստուգողական հանդիպմանն ԱՄՆ-ում, ասել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, փոխանցում է mirror-ը: Ամբողջ շաբաթ Ռոնալդուն մարզվել է անհատական ծրագրով, սակայն հասնել օպտիմալ մարզավիճակի չի կարողացել:

Միչիգանում կայանալիք «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը սպասվում է 100 հազար հանդիսականի ներկայություն: Օգոստոսի 2-ին կայանալիք հանդիպումը «Ռեալի» համար վերջինը կլինի նախապատրաստական փուլում: Թիմը կվերադառնա Մադրիդ եւ կպատրաստվի Իսպանիայի Սուպերգավաթի խաղերին: Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին, պատասխան խաղը՝ օգոստոսի 22-ին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում