00:47  ,  2 օգոստոսի, 2014

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը ժամանել է Մոսկվա

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյո Վալբուենան ժամանել է Մոսկվա: «Մարսելի» 29-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ կքննարկի պայմանագրի կետերը եւ բուժզննում կանցնի, հաղորդում է Sport-express-ը: Նշվում է, որ ռուսական ակումբն ընդունել է ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանները: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 3 միլիոն եվրո: 

Վալբուենան «Մարսելում» հանդես էր գալիս 2006 թվականից: Նրան ցանկանում էին գնել նաեւ իսպանական «Սեւիլիան», «Վալենսիան», իտալական «Միլանը», «Ֆիորենտինան» եւ Լոնդոնի «Վեստ Հեմը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում