23:58  ,  1 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բլիցում եւ ռապիդում չորրորդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի կայծակնային խաղի եւ արագ խաղի ուժեղագույն գրոսմայստերների դասակարգման աղյուսակները: Բլիցում առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ռապիդում՝ իտալացի Ֆաբիանո Կարուանան: Լեւոն Արոնյանը երկու աղյուսակներում էլ չորրորդ տեղում է:

Բլից

Մ. Կարլսեն (Նորվեգիա)՝ 2948, Հ. Նակամուրա (ԱՄՆ)՝ 2906, Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2880, Լ. Արոնյան (Հայաստան)՝ 2850, Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ)՝ 2828, Շ. Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2824, Վ. Անանդ (Հնդկաստան)՝ 2811, Ա. Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2778, Մ. Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2777, Ռ. Մամեդով (Ադրբեջան)՝ 2767:

Ռապիդ

Ֆ. Կարուանա (Իտալիա)՝ 2858, Մ. Կարլսեն (Նորվեգիա)՝ 2855, Ա. Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2828, Լ. Արոնյան (Հայաստան)՝ 2813, Վ. Իվանչուկ (Ուկրաինա)՝ 2811, Վ. Անանդ (Հնդկաստան)՝ 2809, Ս. Կարյակին (Ռուսաստան)՝ 2806, Հ. Նակամուրա (ԱՄՆ)՝ 2800, Պ. Սվիդլեր (Ռուսաստան)՝ 2799, Թ. Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2776:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով