23:24  ,  1 օգոստոսի, 2014

«Ռեալն» ու Մադրիդի իշխանությունները մեղադրվում են կոռուպցիայի մեջ

Իսպանիայի գերագույն դատարանը կասեցրել է «Ռեալի» եւ Մադրիդի իշխանությունների համաձայնությունը, որով նախատեսված է Արքայական ակումբի ստադիոնի եւ հարակից տարածքի վերակառուցումը, հաղորդում է mundodeportivo-ն: Հատուկ հանձնաժողովը սկսել է հետաքննություն: Իսպանիայի մայրաքաղաքի իշխանությունները մեղադրվում են ստադիոնի վերակառուցման նախագծի հաստատման ժամանակ «Ռեալին» անօրինական աջակցություն ցուցաբերելու մեջ: Գերագույն դատարանի որոշումը կարող է բողոքարկվել տասը օրվա ընթացքում:

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի տարածքում պետք է կառուցվի 12,15 հազար քմ մեծությամբ առեւտրի կենտրոն եւ հյուրանոց: Նախատեսվում է ծախսել 400 միլիոն եվրո: Աշխատանքները պետք է մեկնարկեին այս ամռանը: Շինարարության ավարտը նախատեսված էր 2017 թվականին, երբ տեղի կունենա «Ռեալի» նախագահի հերթական ընտրությունը: Ստադիոնի վերակառուցման նախագծին դեմ են հանդես եկել նաեւ բնապահպանական կազմակերպությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով