22:55  ,  1 օգոստոսի, 2014

Ֆրենկ Լեմպարդը հնարավոր է՝ հայտնվի «Մանչեսթեր Սիթիում»

Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» ղեկավարությունը չի բացառում, որ մեկնարկող մրցաշրջանի առաջին կեսը թիմի նորեկ Ֆրենկ Լեմպարդը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիում», որը «Նյու Յորք Սիթիի» խոշորագույն բաժնետերն է, հաղորդում է eurosport-ը:

«Նյու Յորք Սիթին» առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի 2015 թվականին: Նորաստեղծ ակումբը թիմի նորեկ Դավիդ Վիլյային վարձավճարով տվել է կանադական «Մելբուռն Սիթիին»: Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդի դեպքում, մեծ է հավանականությունը, որը նա կվերադառնա Անգլիայի Պրեմյեր լիգա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում