21:08  ,  1 օգոստոսի, 2014

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջին գոլը

Ռուսաստանում մեկնարկեց ֆուտբոլային մրցաշրջանը: Պրեմյեր լիգայի առաջնության առաջին գոլը խփեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Ձյուբան: Առաջին տուրի մեկնարկային խաղն ընթանում է Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: Մոսկովյան թիմը հյուրընկալվել է «Ռուբինին»: Ձյուբան հաշիվը բացել է 22-րդ րոպեին: Առաջին խաղակեսից հետո «Սպարտակը» հաղթում է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում