19:22  ,  1 օգոստոսի, 2014

Օչոան 3 տարվա պայմանագիր կնքեց «Մալագայի» հետ (ֆոտո)

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան երեք տարվա պայմանագիր կնքեց «Մալագայի» հետ: Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ գերազանց խաղ ցուցադրած Օչոան իսպանական ակումբի խաղացող դարձավ անվճար: Ֆրանսիական «Այաչոյի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսին, եւ նա ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

29-ամյա դարպասապաը Ֆրանսիայի անցած առաջնության 37 հանդիպումներում բաց է թողել 71 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով