18:48  ,  1 օգոստոսի, 2014

Եվգենի Պլյուշչենկոյի առաջին քառակի եւ եռակի շրջադարձով ցատկերը՝ Սոչի-2014-ից հետո

Չինաստանում գտնվող գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն շոուից առաջ անցկացրած մարզման ժամանակ կատարել է քառակի շրջադարձով տուլուպ եւ 3 ու կես շրջադարձով աքսել ցատկեր: Սոչիի Օլիմպիական խաղերից հետո ողնաշարի վիրահատության ենթարկված Եվգենի Պլյուշչենկոն առաջին անգամ է այս բարդության ցատկեր կատարում ապաքինվելուց հետո:

Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերի թիմային ոսկե մեդալը նվաճելուց հետո մարզման ժամանակ Եվգենի Պլյուշչենկոն ծանր վնասվածք ստացավ եւ չմասնակցեց անհատական մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում