18:28  ,  1 օգոստոսի, 2014

Ալեքսիս Սանչեսն առաջին մարզումն անցկացրեց «Արսենալում» (ֆոտոշարք)

Աշխարհի առաջնությունից հետո Մեքսիկայում հանգիստն անցկացրած Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը միացել է նոր ակումբին եւ առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է անգլիական ակումբի կայքը:

«Արսենալը» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ղեկավարությամբ լոնդոնյան մարզաբազայում պատրաստվում է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք Emirates Cup-ին: Ընկերական մրցաշարում «Արսենալի» մրցակիցները կլինեն պորտուգալական «Բենֆիկան» եւ «Մոնակոն»:

Հիշեցնենք, որ Սանչեսը «Բարսելոնայից» է տեղափոխվել Լոնդոն: Կարիերայի ընթացքում Ալեքսիս Սանչեսը կատալոնական ակումբից բացի, հանդես է եկել նաեւ «Կոբրելոա», «Կոլո Կոլո», «Ռիվեր Փլեյթ» եւ «Ուդինեզե» ակումբներում: Չիլիի հավաքականում անցկացրած 71 հանդիպումներում խփել է 24 գնդակ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում