18:10  ,  1 օգոստոսի, 2014

«Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

Դորտմունդի «Բորուսիայի» 25-ամյա կիսապաշտպան Նուրի Շահինը ծնկահոդի ցավերի պատճառով հեռացել է թիմի մարզումային ճամբարից եւ բուժում կանցնի Մյունխենում, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Սպասվում է, որ Նուրի Շահինը մարզումները կվերսկսի երեք շաբաթ հետո: Նա բաց կթողնի առնվազն երեք պաշտոնական հանդիպում:

Օգոստոսի 13-ին «Բորուսիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում կմրցի «Բավարիայի» հետ: Օգոստոսի 16-ին Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին հանդիպումն է՝ «Շտուտգարտ Կիկերսի» դեմ: Իսկ օգոստոսի 23-ին Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության մեկնարկային տուրում «Բորուսիան» կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ:

Օգոստոսի 1-ին «Բորուսիան» ստուգողական հանդիպում կանցկացնի իտալական «Կյեւոյի» հետ: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով