17:38  ,  1 օգոստոսի, 2014

Աշխարհի նախկին առաջին ռակետը կմասնակցի Նյու Յորքի մարաթոնին

Դանիացի թենիսիստ Կարոլին Վոզնյացկին որոշել է մասնակցել աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնյան մեկնարկներից մեկին՝ Նյու Յորքի մարաթոնին, հաղորդում է Eurosport-ը:

Ոչ վազորդ պրոֆեսիոնալ մարզիկներից քչերն են համարձակվում դուրս գալ մարաթոնյան վազքի մեկնարկ: Նախորդը եղել է հեծանվորդ Լենս Արմստրոնգը, որը Նյու Յորքի մարաթոնին մասնակցել է 2007-ին: Սակայն խճուղային հեծանվավազքի ներկայացուցչի համար մարաթոնյան վազքը այդքան բարդ չէ, որքան թենիսիստի համար:

Նյու Յորքի ամենամյա մարաթոնյան վազքն անցկացվում է 1970 թվականին յուրաքանչյուր նոյեմբերի առաջին կիրակի: 2010-ին Նյու Յորքի մարաթոնին մասնակցել է 45 հազար մարդ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում