17:24  ,  1 օգոստոսի, 2014

Վան Նիստելռոյը նշանակվեց Հիդինկի օգնական

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի օգնականներ են նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը եւ Դանի Բլինդը, որը նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնականն էր: Տեղի է ունեցել Հոլանդիայի հավաքականի նոր մարզչական շտաբի պաշտոնական շնորհանդեսը, հաղորդում է reuters-ը:

«Թիմը լավ անցկացրեց աշխարհի առաջնությունը: Հոլանդական ֆուտբոլը զարգացման նոր ազդակ ստացավ: Մենք պետք է օգտագործենք այն: Մեծ փոփոխություններ չեմ անի: Մեր ընթացքը կլինի շարունակական»,- ասել է 67-ամյա Հիդինկը:

Արդեն հայտնի է, որ 2018-ին Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Հիդինկին կփոխարինի Դանի Բլինդը:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում երրորդ տեղը գրաված Հոլանդիայի հավաքականը Հիդինկի գլխավորությամբ սեպտեմբերի 4-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իտալիայի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում