15:39  ,  1 օգոստոսի, 2014

Լիոնել Մեսին ներկա կլինի Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Բուենոս Այրես՝ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը ներկա լինելու համար, փոխանցում է Barcastuff-ը։

Գրոնդոնային հրաժեշտ տալու համար 27-ամյա ֆուտբոլիստն ընդհատել է հանգիստը։ Արգենտինայի հավաքականի ավագն արձակուրդն անցկացնում էր Իտալիայում։

Հիշեցնենք, որ Գրոնդոնան մահացել է 82 տարեկանում՝ սրտի կաթվածից։ ԱՖՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուիս Սեգուրան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս