15:11  ,  1 օգոստոսի, 2014

Սերխիո Բուսկետսը կատարել է Կարլես Պույոլի խնդրանքը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել խաղային համարը փոխելու մասին։ Իսպանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը կատարել է կատալոնական ակումբի նախկին ավագ Կարլես Պույոլի խնդրանքը եւ վերցրել նրա խաղային համարը։ Հաջորդ մրցաշրջանից Բուսկետսը հանդես կգա 5 համարի մարզաշապիկով։

«Շատ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ խաղալու այս համարով: Երջանիկ եմ, որ Պույոլն ինձ համարում է իր հետնորդը»,- Բուսկետսի խոսքը մեջբերում է Barcastuff-ի թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Կարլես Պույոլը 2014-ի ամռանն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում կատալոնական ակումբը կխաղա «Էլչէի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 24-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում