14:32  ,  1 օգոստոսի, 2014

Էլինա Դանիելյանը՝ Օլիմպիադայի մայրաքաղաքում (ֆոտո)

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը գտնվում է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում, որտեղ օգոստոսի 1-ին կկայանա 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման արարողությունը։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին լուսանկարվել է Տրոմսյոյի զբոսայգիներից մեկում գտնվող մեծ խաղատախտակի վրա:

Հիշեցնենք, որ Օլիմպիադան կկայանա օգոստոսի 2-ից 14-ը։

(Ֆոտո՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով