13:52  ,  1 օգոստոսի, 2014

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը շարունակում է մնալ երկրորդ տեղում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման օգոստոսյան աղյուսակը:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդն է։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը 2805 է: Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2877։

Լավագույն տասնյակում են իտալացի Ֆաբիանո Կարուանան (2801), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2795), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2787), ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (2786), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2785), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2772), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2768) եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2760):

ՖԻԴԵ. դասակարգման աղյուսակ 

2. Լեւոն Արոնյան (2805) 

54. Գաբրիել Սարգսյան (2686) 

69. Սերգեյ Մովսեսյան (2672)

99. Հրանտ Մելքումյան (2655) 

101. Վլադիմիր Հակոբյան (2655) 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով