12:29  ,  1 օգոստոսի, 2014

Մուհամեդ Ալիի ձեռնոցները վաճառվել են 388 հազար դոլարով

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի (Կասիուս Մարսելուս Կլեյ) ձեռնոցները, որոնցով նա 1971 թվականին մենամարտել է Ջո Ֆրեյզերի հետ, աճուրդում վաճառվել են 388 հազար դոլարով, տեղեկացնում է BBC-ն։

«Դարի մենամարտում» Ֆրեյզերը հաղթել էր մրցակցին եւ նվաճել ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը։ Դա Ալիի առաջին պարտությունն էր կարիերայում։ Հետագայում ամերիկացի բռնքամարտիկին հաջողվել է ռեւանշի հասնել եւ մրցակցին հաղթել 1974-ին եւ 1975-ին։

Մուհամեդ Ալիի ձեռնոցների նախորդ զույգը վաճառվել էր 836.5 հազար դոլարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում