10:28  ,  1 օգոստոսի, 2014

Ռոնալդինյոն եւ Անրին կարող են կրկին դառնալ թիմակիցներ

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում, փոխանցում է Esporte-ն։

34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել «Նյու Յորք Ռեդ Բուլսի» ղեկավարության հետ։ Ամերիկյան ակումբում հանդես է գալիս ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին, ում հետ Ռոնալդինյոն խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Բոկա Խունիորսը», «Ֆլումինենսեն», եգիպտական «Զամալեկը» եւ մի քանի եվրոպական ակումբներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս