10:06  ,  1 օգոստոսի, 2014

Marca. Դիեգո Լոպեսը կհեռանա «Ռեալից» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» մինչեւ տրանսֆերային պատուհանի ավարտը հրաժեշտ կտա իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսին, հաղորդում է Marca-ն։

Մադրիդցիների հետ 32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին, սակայն իսպանական ակումբի ղեկավարությունը մտադիր է նրան ազատ գործակալի կարգավիճակ տրամադրել, քանի որ համաձայնության է եկել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի շուրջ։ 

Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Մոնակոյում» կամ Լոնդոնի «Չելսիում», եթե անգլիական ակումբից հեռանա Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հաջորդ մրցաշրջանում Արքայական ակումբի հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում