00:24  ,  1 օգոստոսի, 2014

Գերմանիայի Մ-19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

Ֆուտբոլի Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Եզրափակիչում գերմանացիները նվազագույն հաշվով հաղթել են պորտուգալացիներին։ Հանդիպման միակ գնդակը 39-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Խանի Մուխտարը։

Գերմանիայի Մ-19 հավաքականի մրցակիցներն էին խմբային փուլում Բուլղարիան, Սերբիան եւ Ուկրաինան։ Կիսաեզրափակիչում գերմանացիները 4։0 հաշվով հաղթել էին Ավստրիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում