00:10  ,  1 օգոստոսի, 2014

Գազայում սպանվել է պաղեստինյան ֆուտբոլի աստղ Ահմեդ Զակուտը

Գազայում իսրայելական օդուժի հերթական հարվածի հետեւանքով մահացել է պաղեստինյան ֆուտբոլի աստղ, հավաքականի նախկին կիսապաշտպան Ահմեդ Զակուտը, փոխանցում է Reuters-ը։

49-ամյա Զակուտը մահացել է սեփական անկողնում՝ իսրայելական ռումբն ընկել է նրա տան վրա։

Վերջին տարիներին նա զբաղվում էր մարզչական աշխատանքով եւ հաղորդավար էր պաղեստինյան հեռուստաընկերությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում