23:53  ,  31 հուլիսի, 2014

La Sexta. «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի Կասիլյասը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում Արքայական ակումբի հիմնական դարպասապահի դիրքը վստահել Իկեր Կասիլյասին, հաղորդում է La Sexta-ն։

Արքայական ակումբի երկրորդ դարպասապահը կլինի կոստառիկացի Կեյլոր Նավասը, ով առաջիկա օրերին կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։

Իսպանացի դարպասապահ Դիեգո Լոպեսը ստիպված կլինի հեռանալ Արքայական ակումբից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում