23:38  ,  31 հուլիսի, 2014

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Արսենալում»

Պորտուգալական «Պորտուի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Քինտերոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»։ Այդ մասին հայտնել է 21-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մարիա Չավարոն, փոխանցում է Daily Star-ը։

Անգլիական ակումբը նրա տեղափոխության համար կվճարի 20 միլիոն եվրո։ Քինտերոն պորտուգալական ակումբ էր տեղափոխվել 2013 թվականին։ Նա հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում