23:05  ,  31 հուլիսի, 2014

«Ռեալը» պատրաստ է 12 միլիոն ֆունտ վճարել 15-ամյա նորվեգացի կիսապաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նորվեգական «Ստրեմսգոդսետ» ակումբի 15-ամյա կիսապաշտպան Մարտին Օդեգարդի համար վճարել 12 միլիոն ֆունտ ստերլինգ, փոխանցում է Daily Mail-ը։

2014-ին կիսապաշտպանը դարձել է Նորվեգիայի առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Առաջնությունում անցկացրած 11 խաղում նա խփել է երեք գնդակ։

Օդոգարդի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում