22:49  ,  31 հուլիսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է աշխատել գնդակով

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է աշխատել գնդակով, փոխանցում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Նա դեռ լիովին չի ապաքինվել ծնկի վնասվածքից։ Հուլիսի 31-ին «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը վազքային վարժություններ է կատարել Միչիգանի համալսարանի մարզադաշտում։ Ռոնալդուին հետեւել է ֆիզպատրաստության մարզիչ Սանտի Լոզանոն։

Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Կրիշտիանուն կկարողանա մասնակցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, որը կկայանա օգոստոսի 2-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում