21:16  ,  31 հուլիսի, 2014

Նեյմարը խաղադաշտ կվերադառնա օգոստոսի 18-ին

Շարունակում եմ ապաքինվել վնասվածքից, որպեսզի թիմին միանալու ժամանակ պատրաստ լինեմ հարյուր տոկոսով, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը։ 22-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ խաղադաշտ կվերադառնա օգոստոսի 18-ին։

«Ցանկանում եմ լավ մրցաշրջան անցկացնել, օգնել թիմակիցներիս լավ արդյունքի հասնել։ Ցանկանում եմ օգնել նաեւ Բրազիլիայի հավաքականին։ Վստահ եմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ օգոստոսի 18-ին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Օգոստոսի 18-ին Իսպանիայի փոխչեմպիոնը կմրցի մեքսիկական «Լեոնի» հետ։

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում կոլումբացի Խուան Սունիգայի հետ բախման ժամանակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում