20:59  ,  31 հուլիսի, 2014

Չիրո Իմոբիլե. «Բորուսիայի» ապագան եմ

Լեւանդովսկին անցյալն է, իսկ ես ակումբի ապագան եմ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ 24-ամյա ֆուտբոլիստը վստահ է, որ կկարողանա իրեն լավ դրսեւորել գերմանական ակումբում։

«Լեւանդովսկին հոյակապ խաղացող է, սակայն կփորձեմ լավագույն ձեւով դրսեւորել ինձ։ Տեսնենք, թե արդյոք կհաջողվի ինձ գերազանցել նրան։

Ուրախ եմ, որ տեղափոխվեցի այսպիսի մեծ թիմ։ Բոլոր սպասելիքներս արդարացվել են։ Լավ հարաբերություններ ունեմ մարզիչի հետ»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի համար դորտմունդցիները վճարել են 18.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում