20:29  ,  31 հուլիսի, 2014

Ռաֆայել Նադալը կարող է բաց թողնել նաեւ US Open-ը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը կարող է բաց թողնել US Open-ը, հաղորդում է Gotennis-ը։

Իսպանացի թենիսիստը մարզման ժամանակ վնասած դաստակի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2-3 շաբաթ։ Նա չի մասնակցի Տորոնտոյի եւ Ցինցինատիի մրցաշարերին։ Նադալն այս երեք մրցաշարերի գործող հաղթողն է։ Իսպանացի թենիսիստի բացակայությունը լրջորեն կանդրադառնա նրա վարկանիշային միավորների վրա։

US Open-ը կմեկնարկի օգոստոսի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում