19:50  ,  31 հուլիսի, 2014

Ժերար Պիկե. Սուարեսը զայրացած կվերադառնա խաղադաշտ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն վստահ է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը զայրացած կվերադառնա խաղադաշտ։ Իսպանացի ֆուտբոլիստի խոսքով՝ կատալոնական ակումբի նորեկը որակազրկման ավարտից հետո կփորձի ապացուցել, որ աշխարհի լավագույն հարձակվողներից է։

«Կարծում եմ, որ Սուարեսը, երբ վերադառնա խաղադաշտ, զայրացած կլինի, ինչպես եւ ցանկացած մարդ, ում զրկել են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից։ Երբ նա վերադառնա, ապա անչափ մեծ ցանկություն կունենա ապացուցելու, որ աշխարհի լավագույն հարձակվողներից է»,- 27-ամյա Պիկեի խոսքը փոխանցում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS) օգոստոսի 8-ին կկայանա Սուարեսի՝ 4 ամսով որակազրկվելու վերաբերյալ բողոքարկման քննարկումը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում