19:24  ,  31 հուլիսի, 2014

«Չելսին» 5 տրանսֆերներից ստացել է 141 միլիոն ֆունտ (ֆոտո)

Լոնդոնի «Չելսին» 2014 թվականին ֆուտբոլիստների վաճառքից ստացել է 141 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ, հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբը վաճառել է առաջին թիմի 5 ֆուտբոլիստների՝ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսին (50 միլիոն, ՊՍԺ), իսպանացի կիսապաշտպան Խուան Մատային (37 միլիոն, «Մանչեսթեր Յունայթեդ»), բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին (28 միլիոն «Էվերտոն») եւ կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին (18 միլիոն, «Վոլֆսբուրգ»), ինչպես նաեւ սենեգալցի հարձակվող Դեմբա Բային (8 միլիոն, «Բեշիկթաշ»)։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը համալրել են բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսը, իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան, ինչպես նաեւ վարձակալությունից վերադարձած բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս