19:02  ,  31 հուլիսի, 2014

«Արարատը» պայմանագիր ստորագրեց երեք ամերիկացիների հետ

«Արարատը» պայմանագրեր ստորագրեց ԱՄՆ-ից ժամանած երեք ֆուտբոլիստների հետ: Բրայան դե լա Ֆուենտեյի, Ջամել Ուոլեսի եւ Քրիստիան Քոլինի հետ պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2014-2015 մրցաշրջանի ավարտը, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա պաշտպան Ուոլեսը նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի «Քիթսափ Պումաս», «Ռիչմոնդ Կիկերս», «Վիլմինգթոն Համերհեդս» եւ «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերի կազմում: 22-ամյա կիսապաշտպան Դե լա Ֆուենտեն խաղում էր ՄԼՍ-ի «Չիվաս» թիմում, ինչպես նաեւ 7 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում: 26-ամյա կիսապաշտպան Քոլինը նախկինում խաղացել է ԱՄՆ-ի «Վարդար», «Զիքուիրան» եւ «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով