18:58  ,  31 հուլիսի, 2014

«Օտկրիտիե Արենայի» բացման արարողությունը կկայանա օգոստոսի 30-ին

Մոսկվայի «Սպարտակի»  «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 30-ին։ Այդ մասին հայտնել է «Սպարտակի» վետերանների ակումբի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Եգորովիչը, փոխանցում է RSport-ը։

Նոր ստադիոնի բացման օրը ռուսական ակումբը պետք է ընկերական խաղ անցկացներ «Ցրվենա Զվեզդայի» հետ, սակայն սերբական ակումբը հրաժարվել է այդ հանդիպումից առաջնությունում բարդ օրացույցի պատճառով: Դրա փոխարեն կկայանա «Սպարտակի» վետերանների երկու թիմերի միջեւ խաղը։

Հիշեցնենք, որ ռուսական ակումբում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում