18:08  ,  31 հուլիսի, 2014

Լիոնել Մեսիին սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին հարկերից խուսափելու համար սպառնում է 6 տարվա ազատազրկում, փոխանցում է Eurosport.com-ը։

Դատախազ Ռակել Ամադոն խնդրել էր «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի վրայից հանել մեղադրանքները, քանի որ նրա կարծիքով՝ ամբողջ պատասխանատվությունն ընկած է Լիոնելի հայր Խորխե Մեսիի վրա, սակայն Բարսելոնայի դատարանը մերժել է այն։

Իսպանիայի քրեական օրենսդրության համաձայն՝ հարկերից խուսափելու համար սահմանված է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Հենց այսպիսի պատիժ է սպառնում Մեսիին եւ նրա հորը, իսկ նրանց ընտանիքը կարող է վճարել 32 միլիոն եվրո տուգանք։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հարձակվողն Instagram-ի իր էջում տեղադրել էր լուսանկար, որի նկարագրության մեջ գրված էր. «Առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս