17:50  ,  31 հուլիսի, 2014

Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հետ

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հետ, հաղորդում է ԱՖՖԱ-ի կայքը։

Խաղը կկայանա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում։ Աշնանը կմեկնարկի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը, որում Ֆաբիո Կապելոյի թիմի մրցակիցներն են Շվեդիայի, Չեռնոգորիայի, Ավստրիայի, Մոլդովիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականները։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 23-րդ տեղը, իսկ ադրբեջանցիները 73-րդն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում