17:28  ,  31 հուլիսի, 2014

«Մոնակոն» 65 միլիոն եվրո կվճարի «Շախտյորի» բրազիլացիների համար

«Մոնակոն» կփորձի ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպաններ Դուգլաս Կոստային եւ Ալեքս Թեյշերային, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

Ֆրանսիայի փոխչեմպիոնը 23-ամյա Կոստայի եւ 24-ամյա Թեյշերայի համար պատրաստ է վճարել 65 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Մոնակոն» Մադրիդի «Ռեալից» Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերից ստացել է 80 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում