14:44  ,  31 հուլիսի, 2014

Մարադոնան շահել է 39 միլիոն եվրոյի դատը

Նապոլիում դատարանը չի բավարարել Equitalia հարկային գործակալություն 39 միլիոն եվրոյի պահանջը արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի նկատմամբ, հաղորդում է TheLocal.it-ը:

Մարադոնան 1984-1991-ն ապրել է Իտալիայի Նեապոլ քաղաքում: Equitalia-ում կարծում են, որ այդ ընթացքում Արգենտինայի հավաքականի եւ «Նապոլիի» նախկին հարձակվողը խուսափել է 39 միլիոն եվրոյի հարկից:

Մարադոնայի փաստաբան Անժելո Պիզանին հայտարարել է, որ այդ պատմությունն արդեն անցյալում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում