14:22  ,  31 հուլիսի, 2014

Սուարեսը ներկա կլինի CAS-ի դատավարությանը

Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS) օգոստոսի 8-ին կկայանա կատալոնական «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի՝ 4 ամսով որակազրկվելու վերաբերյալ բողոքարկման քննարկումը:

Ցուցմունք տալու համար դատարան կներկայանա նաեւ 27-ամյա Սուարեսը, ով պատժվել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար: Ուրուգվայցին պետք է դատարան ներկայանա իր փաստաբանի հետ, գրում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում