14:08  ,  31 հուլիսի, 2014

Վիդալը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Թուրինի «Յուվենտուսի» եւ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը բուժզննում է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համար, գրում է Sportsmole.co.uk-ը:

Մանչեսթերցիները ցանկանում էին համոզվել, որ 27-ամյա ֆուտբոլիստը ծնկի խնդիրներ չունի: Վիդալին նկատել են Չիլիի հիվանդանոցներից մեկում: Դեռ հայտնի չէ, թե «Յուվենտուսը» տեղյակ է այդ բուժզննման մասին, թե՝ ոչ:

Արտուրո Վիդալի տրանսֆերը գնահատվում է 47 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում